Մամուլ

26-ամյա երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան և փորձել է ներկել գնացքները

26-ամյա երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան և փորձել է ներկել գնացքները

Նոյեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը,  գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը  բերման է ենթարկվել բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Կիսվեք էջում