239 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 4283, գրանցվել է մահվան 3 դեպք
239 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 4283, գրանցվել է մահվան 3 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39.005 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 239
Առողջացածներ՝ 125
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1290
Մահվան դեպքեր՝ 3