Մամուլ

23-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

23-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻն ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել և տարածքը սահմանազատել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Երթևեկությունը նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանի և Վահե Մելիքյանի կողմից ժամանակավորապես դադարեցվել է։

shtap ognutyun kievyan

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Կարեն Պոտոսյանի և Հենրիկ Սարադյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։

Կիսվել