22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է գեներալ Գուրգեն Մելքոնյանի որդու ղեկավարած գաղութում
22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է գեներալ Գուրգեն Մելքոնյանի որդու ղեկավարած գաղութում
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութունը հաղորդագրություն տարածեց, որ արձանագրվել է կալանավորված անձի մահ:
Ըստ հայտարարության՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին:
Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Քոթանջյանն էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը Արման Մելքոնյանն է, ում հայրը՝ գեներալ Գուրգեն Մելքոնյանն է՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ:
Նշենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: