21-ամյա երիտասարդը կորել է․ ոստիկանությունը որոնում է

21-ամյա երիտասարդը կորել է․ ոստիկանությունը որոնում է

21-ամյա Ռոման Բաբայանը որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2001 թվականին ծնված Ռոման Բաբայանը։ Նա հունվարի 2-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել։

ՀՀ ոստիկանությունը նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին հորդորում է դիմել ոստիկանության մոտակա կամ Կոտայքի բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Տեսանյութը ստորև