Մամուլ

2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ

2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ

Վեոլիա ջուրը տեղեկացնում է․

Հարգելի սպառող,

Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:

Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» /Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար/, veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: 

Հասցեների ցանկը կարող եք տեսնել այստեղ

Կիսվել