Ժամանց

2017 թվականի, 7 հիմնական նորաձևության միտումները

2017 թվականի, 7 հիմնական նորաձևության միտումները

Տարին սկսելու հետ մեկ տեղ դիզայներնեերն արդեն ներկայացնում են, թե որոնք են ակտուալ, և ինչ եք  կրելու այս տարի: Մենք որոշել ենք պարզեցնել ձեզ համար այս խնդիրը և առաջարկել այս տարվա նորաձևության միտումներին համապատասխան տեսականի, որպեսզի դուք կարողանաք հեշտությամբ թարմացնել ձեր զգեստապահարանը:

1. Այս տարի կրկին ետ են վերադարձել նրբագեղությունն ու էլեգանտությունը: Ի՞նչը կարող է ավելի նուրբ տեսք հաղորդել կնոջը, քան կիսաթափանց, ժանյակավոր զգեստը, նուրբ մանժետները և թեթև վալանները:

2. Վառ, ծաղկավոր կտորները շարունակում են մնալ ակտուալ: Այսպիսի նախշերով զգեստները հաճելի է հագնել, ոչ միայն ամռանը: Երբ մի թեթև անձրևոտ եղանակ է, կամ մի փոքր ցուրտ, դա օգնում է միշտ մնալ պայծառ տրամադրությամ մեջ:

3. Այս ոճը շարունակում է մնալ նորաձևության մեջ, շնորհիվ իր հարմարավետության: Գլխավորը, չպետք է մոռանալ այս ոճը կրելու կանոնները.  մի համադրեք երեք գույնից ավելի, խուսափեք վառվռուն լոգոներից և հնարավորինս ձեր արտաքինը մի ծանրաբեռնեք պատկերներով:

4. Ձեր սիրելի, կարճ տոպերը կրկին վերադառնում են: Այս տոպերով կարելի է բազմատեսակ համադրություններ կատարել. օրինակ՝  տաբատով, կիսատաբատով, շրջազգեստով:

5. Այս տարվա կարևորագույն նորաձևություններից մեկն է գծավոր կտորը: Տաբատներ, զգեստեր, պայուսակներ, տոպեր- դիզայներները գրեթե ամենուր համարձակորեն օգտագործում են այս շերտերը: Գծավոր պատկերները հավասարակշիռ դարձնելու համար, կարելի է համադրել որևէ դասական, հանգիստ դետալի հետ:

6. Արդեն քանի տարի շարունակ, այս ռազմական ոճը չի լքում նորաձևության ամսագրերը: Այս ոճը պահպանելով իր գունային տոնը, ավելի կանացի մոդելավորմամբ ակտուալ է այս տարի ևս:

7. Ամբողջ աշխարհի, բոլոր դիզայներները միաձայն ճանաչել են վարդագույնը, որպես 2017թվականի ֆավորիտ գույն: Կարամելի վարդագույն, ելակի, մուգ բալի- նրանցից որն էլ ընտրեք, դուք շատ ակտուալ տեսք կունենաք:

Կիսվել