201 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 40794, գրանցվել է մահվան 3 դեպք
201 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 40794, գրանցվել է մահվան 3 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 179.032 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 201
Առողջացածներ՝ 335
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1509
Մահվան դեպքեր՝ 3