20 զինծառայողի բնակարան է հանձնվել. արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Տոնոյանը (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,- գրել է Հովհաննիսյանը։