Մամուլ

20-ամյա մայրը Վեդու ծննդատանը տղա է ունեցել, ապա հրաժարվել նրա խնամքից

20-ամյա մայրը Վեդու ծննդատանը տղա է ունեցել, ապա հրաժարվել նրա խնամքից

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Վեդիի ծննդատանը երեխա է ծնվել, ում 20-ամյա մայրը, նորածնին թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է նրանից:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Ոստիկանները ճշտել են մոր բնակության վայրը և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու համար։

Կիսվել նյութով