Ազատ խոսքՄամուլ

1999 թ․ Հոկտեմբերի 27-ին Ձեր նախկին կուսակից Նաիրի Հունանյանը սպանդ կազմակերպելուց հետո զանգեց Ձեզ․ Ինչու՞ անձամբ՝ Ձեզ․ Լյովա Եղիազարյան

1999 թ․ Հոկտեմբերի 27-ին Ձեր նախկին կուսակից Նաիրի Հունանյանը սպանդ կազմակերպելուց հետո զանգեց Ձեզ․ Ինչու՞ անձամբ՝ Ձեզ․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժիրայր Սեֆիլյանը հարցեր է ուղղում ռազմաքաղաքական ղեկավարությանը: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նա օգտվում է իր տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվելով նույն իրավունքից, ուզում եմ մի քանի հարց տալ Սեֆիլյանին և ստանալ պատասխաններ:

1.1994թվականի դեկտեմբերից, երկու տարուց ավել Դուք Հայաստանում չեք եղել: Արդյո՞ք, Դուք տեղյակ եղել եք, որ 1995թվականին պլանավորվում էր Ձեր կուսակցության՝ դաշնակցության կողմից մահափորձեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ: Արդյո՞ք դա էր Ձեր բացակայության պատճառը: Ո՞վ խորհուրդ տվեց ժամանակավորապես լքել Հայաստանը:

2.1999 թվականի Հոկտեմբերի 27-ին Ձեր նախկին կուսակից Նաիրի Հունանյանը սպանդ կազմակերպելուց հետո զանգեց Ձեզ: Ինչու՞ անձամբ՝ Ձեզ:

3.ՊՊԾ գնդից Ձեր ընկերներին բաց թողելուց առաջ Վիտալի Բալասանյանը բանտում հանդիպեց Ձեզ:Ի՞նչ պայմանավորվեցիք,որի արդյունքում նրանք թողեցին գունդը և ձերբակալվեցին:

Հ.Գ.-Խնդրում եմ մեկնաբանություններում զուսպ լինել»:

Կիսվել