189 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 4472, գրանցվել է մահվան 5 դեպք
189 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 4472, գրանցվել է մահվան 5 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40.230 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 189
Առողջացածներ՝ 134
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1036
Մահվան դեպքեր՝ 5