Ժամանց

1837 թվականին կառուցված տուն եւ մառան. Աննա Հակոբյան

1837 թվականին կառուցված տուն եւ մառան. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսնակար է հրապարակել՝ կից գրելով.

«Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Բերդաթաղ, 1837 թվականին կառուցված տուն եւ մառան»։

Հիշեցնենք, որ Հակոբյանը երկօրյա այցով գտնվում է Արագածոտնի մարզում։

Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արագածոտնի մարզ։

Աշտարակում Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տիկնոջ հետ և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ 

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան հիման վրա: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:

Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գործունեությանը:

anna hakobyan ashtarak

Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։

Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր։ Եկեղեցում նրան դիմավորել է հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից, եղել է կուսանաց վանք, որտեղ ամփոփված են նաև կույսերի և հոգևորականների աճյունները։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նրան տիկինը Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։

Կիսվել