«1500 գլուխ ոչխարհը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանկ անց ստացվեց տեղեկություն, որ դրանք վաճառվել են թուրքերին». Անահիտ Մնացականյան
Անահիտ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ:
1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանուկություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը: Մի քանի օրերի ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամեձ գյուղեր և գողացել անասուններ:
Գողացված անասուններին ետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էր հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը իրականացնելով ռազմական գործողություններ՝ Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գկուխ ոչխար:
Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցմունքով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպիսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը մի կուշտ փորով հաց ուտելու համար չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը:
1500 գլուխ ոչխարհը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանկ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարհը վաճառվել է թուրքերին: Այդ գործողություններից հետո՝ ցրտաշունչ սարերում օրեր անցկացրած Կարենը ստացավ երիկամների ծանր հիվանդություն, որի հետևանքով երկար տարիներ դիալեզով հիվանդ տառապեց և մահացավ, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակեց իր հանցավոր գործունեությունը ՝ ընդհուպ մինչև զինվորի հացաբաժին գողանալը: