15 բան, որ պետք է անի յուրաքանչյուր ծնող՝ ավելի ինքնավստահ երեխա դաստիարակելու համար
15 բան, որ պետք է անի յուրաքանչյուր ծնող՝ ավելի ինքնավստահ երեխա դաստիարակելու համար։
Ինքնավստահությունը մեծագույն պարգևն է, որ ծնողը կարող է տալ երեխային:
Կառլ Փիքհարթը՝ հոգեբան և 15 ծնողական ձեռնարկների հեղինակ, ասում է, որ այն երեխան, որն ունի ինքնավստահության պակաս, դժկամությամբ կփորձի նոր բաներ և մարտահավերներ՝ վախենալով տապալումից կամ էլ ծնողներին հիասթափեցնելուց:
Սա հետագայում կարող է նրանց խանգարել հաջողակ մարդ դառնալ:
«Ինքնավստահության ամենամեծ թշնամիներն են հուսահատությունը և վախը»,- ասում է հոգեբանը: Այսպիսով՝ որպես ծնող՝ ձեր պարտականությունն է դաստիարակել, քաջալերել և աջակցել ձեր երեխային:
Ձեզ ենք ներկայացնում ինքնավստահ երեխա դաստիարակելու 15 մեթոդ:
1. Գնահատեք նրանց ջանքերն՝ անկախ վերջնական արդյունքից
Մեծանալու ընթացքում ավելի կարևոր է ոչ թե վերջնական արդյունքը, այլ պրոցեսը: Այսպիսով՝ անկախ նրանից, թե ձեր երեխան դառնում է հաղթական գոլի հեղինակ, թե շեղ է հարվածում, եղեք նրա կողքին, ծափահարեք, քաջալերեք: Երեխան երբեք չպետք է իրեն նվաստացած զգա ինչ-որ բան փորձելու համար:
2. Խրախուսեք պրակտիկան հմտանալու և կատարելագործվելու ճանապարհին
Խրախուսեք ձեր երեխային իր նախասիրություններում: Բացատրեք նրանց, որ պրակտիկան նրանց կօգնի ավելի հմտանալ: Սակայն երբեք ճնշում մի գործադրեք:
3. Թույլ տվեք նրանց ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից
Եթե դուք մշտապես կատարեք «ծանր» աշխատանքը, ձեր երեխան այդպես էլ չի սովորի բացահայտել և լուծել սեփական խնդիրները: Ծնողական գերօգնությունը կարող է հանգեցնել երեխայի մոտ ինքնավստահության պակասի և ձեզնից մշտական կախվածության: Թույլ տվեք ձեր երեխային ինքնուրույնություն ձեռք բերել:
4. Թույլ տվեք նրանց իրենց պահել իրենց տարիքին համապատասխան
Մի՛ ակնկալեք ձեր երեխայից հասուն մարդու պահվածք: Երբ երեխան զգում է, որ հավանության արժանանալու միակ տարբերակը ծնողների վարքին համարժեք վարքն է, նա փորձում է այդպես վարվել, սակայն տարիքն իրենն ասում է, և նրան դա չի հաջողվում: Արդյունքում նրա մոտ առաջանում է թերարժեքություն և ինքնավստահության պակաս:
5. Խրախուսեք նրանց հետաքրքրասիրությունը
Երբեմն երեխաների անվերջ հարցերը կարող են հոգնեցնող լինել, սակայն հետաքրքրասիրությունը պետք է խրախուսվի: Երեխաների կողմից հարցեր տալը դրական երևույթ է, սա փաստում է այն մասին, որ երեխան գիտակցում է, որ ինքն ամեն ինչ չգիտի և ցանկություն է հայտնում իմանալ ավելին:
6. Նոր մարտահրավերների մղեք նրանց
Ցույց տվեք ձեր երեխային, որ նա ունակ է հաղթահարել փոքր մարտահրավերները, որոնք հետագայում կհանգեցնեն ավելի մեծ արդյունքի իրագործման: Ծնողները պետք է սնուցեն ինքնավստահություն երեխային նոր հանձնարարություններ տալով:
7. Երբեք մի՛ քննադատեք
Ոչինչ չի կարող այնպես թևաթափ անել երեխային, ինչպես ծնողի կողմից իր ջանքերի քննադատությունը: Կոնստրուկտիվ քննադատությունն, իհարկե, շատ օգտակար է, սակայն երբեք մի՛ պիտակավորեք նրանց փորձերն ու ջանքերը որպես «վատ»: Եթե ձեր երեխան նոր բան չի փորձում՝ վախենալով ձեր զայրույթից կամ դժգոհությունից, ապա նա երբեք հաջողության չի հասնի:
8. Վերաբերվեք նրանց սխալներին որպես ուսման անբաժանելի մաս
Սեփական սխալների հիման վրա սովորելը բերում է ինքնավստահության աճի, սակայն սա այն դեպքում, երբ ծնողը սխալվելը դիտարկում է որպես փորձ քաղելու և կատարելագործվելու հնարավորություն:
9. Բացեք դռները նոր փորձությունների առջև
Երեխաներին կյանքի փորձություններին ծանոթացնելը նրանց սովորեցնում է հաղթահարել ցանկացած արգելք՝ անկախ նրանից, թե որքան դժվար կամ վախենալու է այն թվում:
10. Սովորացրեք նրանց այն, ինչ դուք ինքներդ կարողանում եք անել
Դուք երեխայի համար «հերոս» եք, դե համենայն դեպս, մինչև դեռահասության շրջանը: Օգտագործեք այդ կարողությունը նրանց ձեր գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու համար: Եղեք լավ օրինակ: Տեսնելով ձեր հաջողությունները՝ երեխայի մոտ ինքնավստահություն է առաջանում, նա կարծում է, որ իրեն էլ դա կհաջողվի:
11. Մի պատմեք նրանց, երբ անհանգստանում եք նրանց մասին
Ձեր գերանհանգստությունը կարող է հանգեցնել ինքնավստահության պակասի: Իհարկե, յուրաքանչյուր ծնող մշտապես անհանգիստ է իր երեխայի համար, սակայն վստահ եղեք նրա ուժերի վրա:
12. Աջակցեք նրանց ձախորդության պահերին
Կյանքն անարդար է, բարդ, և յուրաքանչյուր երեխա վաղ թե ուշ բախվելու է այդ ամենին: Նման պահերին նրանք ունենում են աջակցության կարիք: Բացատրեք նրանց, որ յուրաքանչյուր ճանապարհի հանդիպում են խոչընդոտներ և հարկավոր է քաջաբար դրանք հաղթահարել և չհուսահատվել:
13. Ողջունեք նորը փորձելու նրանց ցանկությունը
Դա կարող է լինել դպրոցի բասկետբոլի թիմում խաղալու կամ էլ breakdance պարել սովորելու ցանկություն. ցանկացած հարցում աջակցեք և քաջալերեք երեխային:
14. Ողջունեք նորը սովորելու ցանկությունը
Երեխան շատ հարցերում ծնողից է սովորում՝ ինչպես արձագանքել տարբեր երևույթներին: Այսպիսով, եթե դուք ներկայացնեք լողի գնալը կամ օտար լեզու սովորելը որպես հրաշալի երևույթ, նրանք նույնպես այդպիսի վերաբերմունք կունենան:
15. Եղեք հեղինակավոր, սակայն երբեք խիստ կամ ահազդու
Երբ ծնողները չափազանց խիստ են և պահանջկոտ, երեխայի ինքնավստահությունը խարխլվում է: