Մամուլ

15-ամյա մոպեդավարին մահ պատճառած Kia-ի վարորդը, դատարանից ազատ արձակվեց

15-ամյա մոպեդավարին մահ պատճառած Kia-ի վարորդը, դատարանից ազատ արձակվեց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 14-ին Երևանում իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ, 15-ամյա Հովհաննես Մ.-ի մոպեդին հարվածելու, նրան մահ պատճառելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժել է քննչական բաժնի պետի միջնորոդությունը, և կասկածյալը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

shtp ognutyun meqena

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։

Բախման հետևանքով մոպեդը մի քանի մետր շպրտվել է, իսկ մոպեդավարը տեղում մահացել է։

Կիսվել