15-ամյա դեռահաս աղջիկը դանակահարել է համադասարանցուն

15-ամյա դեռահաս աղջիկը դանակահարել է համադասարանցուն

Ռուսաստանի Պենզայի դպրոցներից մեկում 15-ամյա դեռահաս աղջիկը դանակահարել է համադասարանցուն՝ դանակով հարվածելով տղայի մեջքին։ Այս մաիսն հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Համադասարանցի տղան եղել է 14 տարեկան։ Հայտնի է, որ ապրիլի հինգին նույն դասարանում սովորող տղայի եւ աղջկա միջեւ կոնֆլիկտ է տեղի ունենում եւ աղջիկը դանակով թիկունքից հարվածել է տղային։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Դեռահաս աղջիկը ՆԳ մարմինների կողմից վերցվել է հաշվառման։