ՄամուլՏեսանյութ

14-ամյա անչափահաս մայրիկի ամանորյա հույզերն ու սպասումները

14-ամյա անչափահաս մայրիկի ամանորյա հույզերն ու սպասումները։ 13 տարեկանում մայր դարձած անչափահասի պատմությունը Հայաստանով մեկ տարածվեց և շատերին մտածելու առիթ տվեց։ Ինչպե՞ս ընտանիքը հայտնվեց այդ վիճակում և ինչպե՞ս նրանք փորձեցին հույսը չկորցնել ու առաջ շարժվել։

14-ամյա անչափահասի 4 ամսական երեխա մայրիկից հեռու է ապրում՝ մանկատանը։ Այս ընտանիքը բավարար միջոցներ և հնարավորություն չունի երեխայի իր մոտ բերելու։ Անգամ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, երեխայի հոր ինքնությունն այդպես էլ չի պարզվել։

Armlink.am-ի լրագրողը մշտապես կապի մեջ էր ընտանիքի մոր՝ տիկին Կատյայի հետ։ Մեր խմբագրությունը նրա համար հաշվեհամար էր բացել և բոլորս անհամբեր սպասում էինք, որ կլինեն մարդիկ, որոնք անտարբեր չեն մնա այս պատմությունից։

Եվ ահա, անակնկալները չուշացան․․․ Ամանորին ընդառաջ մեր խնբագրություն դիմեց մի բարերար, անունը չհայտնեց, բայց իր դրամական օգնությունն ուղարկեց հատուկ այս ընտանիքի համար։

Մեր լրագրողն էլ մեծ սիրով այցելեց արդեն հարազատ դարձած ընտանիք, ամանորին ընդառաջ անակնկալ մատուցեց տիկին Կատյային և աղջիկներին։ Տոնական տրամադրությունից մինչև հուզառատ պահեր՝ տեսանյութում։

Աղբյուր՝ armlink.am

Կիսվել