111 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 42936, գրանցվել է մահվան 4 դեպք

111 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 42936, գրանցվել է մահվան 4 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 196.873 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 111

Առողջացածներ՝ 426

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1188

Մահվան դեպքեր՝ 4