10 արտահայտություն, որոնք չի կարելի ասել ամուսնուն վեճի ժամանակ
10 արտահայտություն, որոնք չի կարելի ասել ամուսնուն վեճի ժամանակ
Միայն կոտրված բաժակը չես կպցնի: Հարաբերությունները քանդելու ունակ արտահայտությունների թոփ-տասնյակը:
1. «Ամեն բան կարգին է»:
Այս արտահայտությունը բոլոր խնդիրների բանալին է: Ավելի լավ է՝ հանգիստ բացատրել, թե ինչն է ձեզ հունից հանել և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Իհարկե, դժվար է խոսել, երբ ամեն բան ներսում եռում է: Բայց այն փուլում, երբ ուզում ես գոռալ. «Ամեն բան կարգին է: Ինձ ձեռք չտաս», ավելի լավ է՝ ասել, թե հատկապես ինչն է անհանգստացնում, որպեսզի ամեն ինչ ավելի չբարդանա:
2. «Ահա, քո աշխատավայրի Ժենյան ավելի մեծ ավտոմեքենա ունի, սեփական տուն, իսկ դու ինչի՞ ես հասել»:
Երբեք մի՛ համեմատեք ձեր տղամարդուն ուրիշների հետ: Եթե նույնիսկ չէիք ուզում նեղացնել, այլ պարզապես ակնարկել: Դրա համար կան ավելի նրբանկատ արտահայտություններ:
3. «Դու ընդհանրապես ոչինչ չես հասկանում» կամ «Դու ի՞նչ ես հասկանում»:
Այսպիսի խոսքերով դուք շատ կստորացնեք տղամարդուն: Դրանից հետո նա դժվար թե ուզենա ներել:
4. «Եթե ես ուրիշի հետ ամուսնանայի…»
Ոչ մի դեպքում այսպիսի բան չասեք: Ախր, այս տղամարդու հետ ամուսնանալը ձեր ընտրությունն է:
5. «Դու միշտ ամեն ինչ այնպես չես անում»:
Այնպես չես մեքենա վարում, այնպես չես նայում իմ ընկերուհիներին, այնպիսի տեսք չունես: Դուք պարզապես տղամարդու դեմքը մտցնում եք ցեխի մեջ, իսկ դա ոչ ոքի դուր չի գա:
6. «Դու, որպես տղամարդ, քիչ արժեք ունես…»:
Այսպիսի արտահայտությամբ հնարավոր է քանդել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Տղամարդու սեքսուալ գնահատականի իջեցումն ինտիմ կյանքի քայքայման բանալին է:
7. «Դու այնպիսին ես, ինչպիսին քո հայրն է (մայրը, եղբայրը և այլն)»:
Ամուսնու ընտանիքին վիրավորելով՝ դուք հավիտենապես չսիրված եք դառնում: Մի՛ զարմացեք, թե ինչու ամուսինը ձեզ իր հետ ընտանեկան ընթրիքի չի տանում:
8. «Ես որ հաստատ կարող եմ ապրել առանց քեզ», «Ես քեզ երբեք չեմ էլ սիրել, այնպես, խղճահարությունից, հանուն երեխաների եմ ապրել հետդ»:
Այսպես դուք վայրկենաբար կարժեզրկեք զուգընկերոջ նշանակությունը ձեր կյանքում: Ամենայն հավանականությամբ, այդ պահից դուք կսկսեք ապրել առանց նրա:
9. «Ախր, դու ում ես պետք…»:
Հավատացե՛ք, հնարավոր է՝ նա հենց այդպիսին պետք կլինի ինչ-որ մեկին:
10. «Կա՛մ դու կանես ինչպես ես եմ ասում, կա՛մ ոչ մի սեքս»:
Սեքսով շանտաժ անելու դեպքում տղամարդը կարող է այն ուրիշ տեղ փնտրել, առանց իր հպարտությունը վիրավորելու: