10 ամենաթանկ ուտեստներն աշխարհում
10 ամենաթանկ ուտեստներն աշխարհում
FleurBurger
Ֆրանսիացի շեֆ-խոհարար Հուբերտ Քելլերը մեծ հեղինակություն է վայելում ամերիկյան խոհարարների շրջանակում: Ամերիկայում նրան են պատկանում մի քանի ռեստորաններ , որոնց թվում նայև «Fleur» ռեստորանը:
Հենց այստեղ են մատուցում հսկա բուրգերը, որի բաղադրությունը հետևյալն է. տավարի միս, foie gras, գետնասնկով սոուս և այս ամենը պարուրված խրթխրթան հացի մեջ: Սրա հետ մեկտեղ մատուցվում է նաև մի շիշ «Chateau Petrus» 1995թ բերքի գինի և այս ամենի արժեքն է 5000$:
Golden Opulence Sundae
Լեգենդար սրճարան «East Side», հաճախ մարդիկ անվանում են նաև «շքեղ, արագ սննդի կետ»: Հոթ-դոգները, սենդվիչներն ու բուրգերները այստեղ բավականին թանկ են: Սակայն ամենաթանկ ուտեստը «Golden Opulence Sundae» աղանդերն է:
Բաղադրությունն իր մեջ ներառում է վանիլային պաղպաղակ ջնարակով և աշխարհի ամենաթանկ՝ «Amedei Porceleana» շոկոլադով, զարդարված ոսկեջրած տերևիկներով: Դեսերտը մատուցվում է էկզոտիկ մրգերով, մարցիպանից պատրաստված կեռասով, խավիարի հետ միասին: Այս ամենն արժի 1000$:
Zillion Dollar Lobster Frittata
Կա՞ ավելի էժան և հեշտ սնունդ, քան ձվածեղը: Դա կարող են պատրաստել նույնիսկ երեխաները: Աակայն «Le Parker Meridien» հյուրանոցում գտնվող, «Norma’s» ռեստորանի խոհարարներից մեկը ապացուցեց, որ նույնիսկ ձվածեղը կարելի է վերածել գլուխգործոցի: Ձվածեղն իր մեջ, ձվից բացի պարունակում է կաթ, ալյուր, կանաչի, տավարի միս, սերուցք, սոխ և խավիար: Արժեքն է՝ 1000$:
Ամենաթանկ ուտեստ Sushi Del Oriente
Այժմյան ռոստերանների անբաժան մաս են կազմում սուշիները: Բայց այս մեկը, որի հեղինակն է ճապոնացի շեֆ-խոհարար՝ Անգելիտա Արանետան, պատել է 24գ. ոսկով և զարդարել ադամանդներով: Ի դեպ, դրանք հասարակ ադամաներ չեն, այլ աֆրիկյան, յուրաքանչյուրը 0.2 կարատ:
Սովորաբար այս ուտեստը պատվիրում են նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնության առաջարկ անել: Ի՞նչ եք կարծում, այս ընթրիքից հետո կարելի՞ է ասել «ՈՉ»: Այս ընթրիք-առաջարկն արժե 2034$:
Ամենաթանկ ուտեստ Pizza Louis XIII – 8300€
Քաղաքներում, գրեթե ամենուր վաճառվում է պիցա, այն էլ բավականին մատչելի գներով: Սակայն Իտալացի ավագ խոհարար՝ Ռենատո Վիոլան կոտրեց այդ կարծրատիպը և ապացուցեց, որ պիցան կարելի է մատուցել, նույնիսկ թագավորական ընդունելության ժամանակ:
Պիցայի, նախապես պատրաստված խմորի վրա դնում է ծովախեցգետնի միս, տավարի միս, երեք տեսակի խավիար, մոցառելլա պանիր՝ պատրաստված սև գոմեշի կաթից: Մատուցվում է «Remy Martin Louis XIII» կոնյակով:
Ամենաթանկ ուտեստ Macaroons Haute Couture – 5750€
Ֆրանսիացի ավագ խոհարար՝ Պիեռ Հերմեն իր կարիերան սկսել է 14 տարեկանից: Նրա հորինած բաղադրատոմսերը վաճառվում են շատ բարձր գներով: Բայց այս քաղցրավենիքը, ավելի թանկ է, քան բոլոր բաղադրատոմսերը միասին: Թեթև, փափուկ խմորի մեջ լցնում է գետնանուշի կարագ, կարամել, էկզոտիկ մրգեր, և նույնիսկ վարդի թերթիկներ:
Samundari Khazana – 2000£
Երբևէ լսե՞լ եք այս բառը «Curry»… այն շոգեխաշած բանջարեղեն է, տավարի կամ ձկան մսով, համեմված սոուսով: Սակայն Լոնդոնի «Bombay Brasserie» ռեստորանում այն պատրաստում են միայն արժեքավոր ծովամթերքով, Շոտլադական խեցգետնով և սոուսով, որի բաղադրությունը խոհարար Պրահլադ Հադգեն գաղտնի է պահում:
Ամենաթանկ ուտեստ The Fortress Stilt Fisherman Indulgence – 14.500$
Դժվար է հավատալ, որ աշխարհի ամենաթանկ աղանդերը գտնվում է համես Շրի-Լանկայում: «Wine3» ռեստորանը, որը գտնվում է մի շքեղ հյուրանոցի տարածքում, որոշել է զարմացնել աշխարհին:
Բաղադրությունը հետևյալն է. իռլանդական սերուցք, պահածոյացված մանգո և նուռ, ձվի սերուցք՝ հարած գինով, ձեռքով պատրաստված ոսկյա ձկնիկներ և մաքուր ակվամարին 80 կարատ:
Ամենաթանկ ուտեստ Wagyu Meat Pie – 8000₤
Այս տավարի մսով կարկանդակը, բացի տավարի մսից պարունակում է նաև Մացուտակի տեսակի մարինացված սունկ, համեմված 1982թ. գինով:
Sultan’s Golden Cake – 1000$
Այս թանկարժեք տորթը պարունակում է ծիրանի ռոմ, թուզ, տանձ և սերկևիլ, ֆրանսիական ցորենի ալյուր, շոկոլադ և կարամել: Տորթի երեսը պատված է 24գ. ոսկով, որը կարող են տանել տուն, տեղավորելով արծաթյա տութի մեջ: Այն պատրաստելու համար պետք է պատվիրել 72 ժամ առաջ: