Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայից իր դեսպանին
Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայից իր դեսպանին
Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին: Այս մասին հայտնում է «Աժանս Ֆրանս պրես»-ը: Նման որոշման պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Մակրոնը «հոգեբույժի կարիք ունի»:
Փարիզում դատապարտել են Թուրքիայի նախագահի մեկնաբանությունը, եւ հայտարարել, որ հետագա խորհրդակցությունների համար հետ է կանչվել դեսպանը։ Ֆրանսիայում կարծում են, որ կոպտությունն ու ավելորդաբանությունը մեթոդ չէ եւ պահանջել են, որպեսզի Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, որը վտանգավոր է բոլոր առումներով։
«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով»,- հաղորդում է պարբերականը։
«Ի՞նչ խնդիր ունի այդ Մակրոն կոչվածը մահմեդականների եւ իսլամի հետ։ Նա հոգեբույժի կարիք ունի։ Էլ ինչ կարելի է ասել պետության ղեկավարի մասին, որը չի հասկանում կրոնական ազատությունը եւ այդպես է վարվում իր երկրի միլիոնավոր քաղաքացիների հետ, որոնք այլ հավատք ունեն», – ասել էր Թուրքիայի նախագահը։