Ֆրանսիայում այրվում է փող տպելու գործարանը (Տեսանյութ)
Ֆրանսիայում այրվում է փող տպելու գործարանը (Տեսանյութ)
Ֆրանսիայի Շամալիեր քաղաքում հրդեհվել է Ֆրանսիայի Բանկի ֆաբրիկան, որտեղ փող են տպում: Տուժածներ կան, նրանցից մի քանիսին հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնի չէ՝ արդեն տպված թղթադրամներն այրվել են, թե ոչ։ Դեպքի վայրում 387 մարդ է եղել։ Տեղում աշխատում են փրկարարները։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, երթևեկությունը դադարեցվել է։
Տեսանյութը ստորև