Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը
Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը
Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը: Բանաձևն ընդունվեց 191 կողմ, 3 դեմ ձայնով: «Այս գործընթացում անգնահատելի է ֆրանսահայության ներդրումն ու ջանքերը»,- գրում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ եւ 3 դեմ ձայնով ընդունել է բանաձեւ, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Բանաձեւում նաեւ արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»,- հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձեւ եւ կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել ԱՀ անկախությունը: