Ֆլեշմոբ հանուն Քոչարյանի ազատության
Այսօր վաղ առավոտից Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները լուռ բողոքի ակցիա են կազմակերպել Հյուսիսային պողոտայում։
Ընդգծելու համար 2-րդ նախագահի կարևորությունը նրանք ընթերցանել են «Կյանք և ազատություն» երկրորդ նախագահի կենսագրական գիրքը և քննարկել այն։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց, քանզի կա ոչ օբյեկտիվ վերաբերմունք դեպի Ռոբերտ Քոչարյան։
Երիտասարդները Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի ազատության հրապարակ և փակեցին հարակից փողոցները։
Նրանք փաստում են, որ նման ակցիները կրելու են շարունակական բնույթ։
Լիանա Մարտիրոսյան