Ֆիզուլի է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խումբը
Ֆիզուլի է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խումբը
Ֆիզուլի (Վարանդա) է տեղափոխվել ադրբեջանցի բնակիչների առաջին խումբը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցի՝ 30 տարի անց Ֆիզուլիում հաստատվել է 23 ընտանիք՝ 90 հոգի։
Ֆիզուլի քաղաք ժամանած ընտանիքներին շնորհավորել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ Էմին Հուսեյնովը։
Այնուհետեւ տների բանալիները հանձնվել են բնակիչներին։
Նշենք, որ տների բաշխումն իրականացվել է օգոստոսի 5-ին Փախստականների և հարկադիր վերաբնակների պետական կոմիտեում վիճակահանությամբ։
Վիճակահանությանը մասնակցել է 144 ընտանիք (509 մարդ): Ընտանիքների կազմին համապատասխան՝ նրանցից 51-ին հատկացվել է երկու սենյականոց, 76 3 և 17 չորս սենյականոց բնակարան։
Առաջիկա օրերին ընտանիքների վերաբնակեցումը Ֆիզուլի քաղաքում կշարունակվի։