Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել (Տեսանյութ)
Ֆիզուլիի մոտ պիկապով անցել են ադրբեջանցիների վերահսկած տարածքով ու անհետացել (Տեսանյութ)
News.am-ը գրում է․ Ֆիզուլիում հոկտեմբերի 14-ին պիկապով 5 հայ զինծառայող է անհետացել, հարազատները կարծում են, որ նրանք գերի են ընկել։
Զինծառայողներից Լեւոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը, NEWS.am-ին պատմեց, որ իր որդին եւ մյուս 4 զինծառայողները Ֆիզուլիով ուղեւորվելիս են եղել դեպի Ստեփանակերտ՝ հոսպիտալ, երբ դեպքը պատահել է։
«Իրեն Սիսիանի գնդից ամսի 8-ի գիշերը տարել են Ֆիզուլիի ձոր։ Մինչեւ ամսի 11-ը կապ եմ ունեցել հետը, իսկ 12-ին եւ 13-ին՝ իր ընկերները։ Ամսի 14-ին վիրավորներ է հանել՝ իր երկու զինվորներին։ Ինքը, երկու զինվորն ու վարորդը դուրս են եկել, հասել են Ֆիզուլի իրենց զորքի մյուս մասի մոտ։
Հետո ես որ հետաքրքրվեցի, փոխգնդապետ կա, որը պատմեց, որ երբ ինքը հասել է զորքի մոտ, վարորդն է մատերից ու թևից վիրավոր եղել, չի կարողացել մեքենան վարել, երկու զինվորներն են եղել վիրավոր և Լյովը՝ թեթև վիրավոր ճակատից։
Ասեց՝ ճակատն եմ կապել, վարորդի մատերն եմ կապել, ու քանի որ վարորդն էլ չի կարողացել քշել, մեկ այլ զինծառայող՝ Կարեն անունով, ինքն է նստել, մեքենան վարել և դարձել են 5 հոգի։
Շարժվել են էդտեղից դեպի Ֆիզուլի։ Հրամանատարներն ասում են, որ 800-ից 1500 մետր գնացել են, իրենք հեռադիտակով տեսել են, որ գնացել են, բլուրի տակով է ճանապարհը, երբ բլուրը շրջանցել են, դրանից հետո էլ չեն տեսել։ Բայց էդ հատվածը՝ մոտ 3-4 կմ, եղել է հակառակորդի ձեռքին»,- պատմեց Սամվել Բաղինյանը։
Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում