Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոյիստին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոյիստին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Ձյուդոյի մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ադրբեջանցի ձյուդոյիստ Հիդայաթ Հեյդարովին` դարձել է ձյուդոյի 2018 թ. Եվրոպայի չեմպիոն:
Նա 13 տարի անց կրկնել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը:
73 կգ քաշային կարգում մասնակցել է նաև Արսեն Ղազարյանը, որին մեկ քայլ չի բավարարել բրոնզե մեդալ նվաճելու համար և նա գրավել է 5-րդ տեղը: Առաջնությանը մասնակցել են 44 երկրների 368 մարզիկներ՝ 215 ձյուդոյիստ և 153 ձյուդոյիստուհի: