Օրը մեկ բանան ուտելով կարելի է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը
Օրը մեկ բանան ուտելով կարելի է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը
Բանանը գուցե ամենահրաշալի միրգն է: Միջինում մեկ բանան պարունակում է մոտավորապես 100 կալորիա: Այն հարուստ է սննդարար նյութերով, վիտամիններով և հանքանյութերով:
Բանանն օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամինների մեծ պաշար։
Բանանը սննդարար նյութերի քանակությամբ լավագույն մրգերից մեկն է: Այն պարունակում է մեծ քանակությամ վիտամիններ ու հանքանյութեր, այդ թվում կալիում, կալցիում, մագնեզիում, մանգան, երկաթ, ֆոլատներ, նիացին, ռիբոֆլավին ու վիտամին B6:
Բանանը պարունակում է ավելի շատ կալիում քան սննդատեսակների 76 տոկոսը։
Բանանում պարունակվող Е վիտամինը բարելավում է մաշկի վիճակը և այն դարձնում ավելի հարթ:
Բանանի մեջ պարունակող կարոտինն իր հերթին դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
Նրանում պարունակվող նյութերն օգտակար են նաև մազերի առողջության համար և ազատում են պզուկներից:
Բանանն օգտակար է հղիներին, քանի որ նվազեցնում է առավոտյան սրտխառնոցի զգացողությունը և հավասարակշռում արյան մեջ շաքարի մակարդակը:
Որքան դեղնավուն է բանանը, այնքան ավելի շատ է դրա մեջ շաքարը, ուստի ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ չհասած միրգը նախընտրեն:
Սակայն անսովորությունից կանաչ բանան կարող է որովայնի փքվածություն առաջացնել: Այդ պատճառով պետք չէ միանգամից երկու բանանից ավել ուտել:
Բանան պարունակում է այնպիսի տարրեր, որոնք վերացնում են ստամոքսի խոց առաջացնող բակտերիաները:
Բանանի օգտակար հատկանիշները թվարկելուց հետո պարզ է, որ այն առողջ դիետայի լավագույն տարբերակներից մեկն է:
Հետազոտություններից մեկի համաձայն՝ բանանի մշտական օգտագործումը կարող է նվազեցնել երիկամների մեջ չարորակ նորագոյացությունների հավանականությունը 40%-ով:
Բանան օգնում է թեթևացնել ցավը նախադաշտանային համախտանիշի դեպքում, ինչպես նաև հենց դաշտանի շրջանում նվազեցնում է արյունահոսությունը` օրգանիզմին թույլ չտալով չափից շատ երկաթ կորցնել:
Բանանն օգտակար է տեսողության, ինչպես նաև, ոսկորների ամրության համար:
Այդ իսկ պատճառով բժիշկները խոհուրդ են տալիս հատկապես երեխաների սննդակարգում օրական 1 բանան ներառել:
Օրը մեկ բանան ուտելով կարելի է բարձրացնել տրամադրությունը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացումը: Բանանը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և ամրացնում սիրտը:
Բանանն էներգիայի մեծ աղբյուր է, այդ իսկ պատճառով մարզիկները շատ բանան են օգտագործում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը