Մամուլ

Օնիկ Գասպարյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. փաստաթուղթ

Օնիկ Գասպարյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. փաստաթուղթ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն:

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր դատախազին ներկայացված դիմումի տեքստը:

«2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է.

pastatuxt 1

1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:

pastatuxt 2

2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

pastatuxt 3
Կիսվել