Մամուլ

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի  7-8-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա։ 

Ինչպես տեղեկացնում են Հայպետհիդրոմետից, Երեւանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +14+16։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +11+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+8,

Լոռիում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,

Տավուշում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +7+10,

 Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +15+17,

Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+17,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10։

Կիսվել