Քրեական հետախույզների փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է Ապարանում աղմկահարույց սպանությունների կասկածանքով հետախուզվողը
Քրեական հետախույզների փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է Ապարանում աղմկահարույց սպանությունների կասկածանքով հետախուզվողը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` մայիսի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են փայլուն և գրագետ օպերացիա, ինչի արդյունքում հայտնաբերվել ու վնասվազերծվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվող:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Ա.Ա.-ի մասին, և նրա ենթադրյալ տեղաշարժը մի քանի ժամ Մաշտոցի ոստիկանության քրեական հետախույզները վերցրել են իրենց հսկողության տակ ու արդեն մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում՝ հատուկ օպերացիայի շնորհիվ, վնասազերծում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխում են ոստիկանության Ապարանի բաժին, քանի որ 2022թ-ի նոյեմբերից նա հրազենի գործադրմամբ, առանձնապես ծանր սպանություն կատարելու կասկածանքով գտնվել է հետախուզման մեջ:
Քրեական գործը հարուցված է եղել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ ՔՐ.ՕՐ.-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Ա.Ա.-ն հետախուզվում էր 2022թ-ի հունիսի 19-ին Արագածոտնի մարզում աղմկահարույց կրակոցների և սպանությունների փաստով: Կրակոցներն ու սպանությունները տեղի էին ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում: