Մամուլ

Քրեական հետախուզության ծառայողները բերման են ենթարկել «Դալմա Մոլ»-ից խոշոր չափի գումար հափշտակողներին

Քրեական հետախուզության ծառայողները բերման են ենթարկել «Դալմա Մոլ»-ից խոշոր չափի գումար հափշտակողներին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության մի քանի օպերատիվ խմբերով, որոնց աշխատանքների վերահսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա, հայտնաբերել են օրեր առաջ Երևանում՝ «Դալա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված  ավազակային հարձակում կատարողներին:

vostikanutyun dalma

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ  ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ:

Ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Կիսվել