ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր
ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր
Tert.am-ը գրում է․ 2020–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր էին դրել պատգամավորական մանդատները, նրանք փոխարեն մանդատներ ստացել են «Արքայորդի» ՍՊԸ վարորդ Էդգար Հակոբյանն ու ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։
Tert.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Էդգար Հակոբյանը ծնվել է 1985թ. հուլիսի 18-ին Երևանում, 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2003-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետում։
2018-ին, իշխանափոխությունից հետո, նա մոտ մեկ 1 տարի եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ: 2020-2022թթ. հետ է գնացել «Արքայորդի» ՍՊԸ, բայց արդեն ոչ թե որպես վարորդ, այլ փոխտնօրեն։
Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Հակոբյանը երկու մեքենա ունի Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաներ՝ համապատասխանաբար 2003 և 2013 թվականների արտադրության, 2006 թվականին 4.5 մլն դոլարի թանկարժեք զարդեր է ձեռք բերել, որի աղբյուրը հրապարակված չէ։
Պատգամավորը կանխիկ հայտարարագրել է 150 հազար դոլար, 364 հազար դրամ այլոց երակմտից տնօրինման չափն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում