Քաղաքականություն

ՔՊ-ական նոր պատգամավորը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին

ՔՊ-ական նոր պատգամավորը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին

Aravot.am-ը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում բարձրագույն կրթությունը պարտադիր է, քանի որ կառավարելու են կոնկրետ ոլորտ։ Բայց պատգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է և ուղիղ կապը Կառավարության հետ։

Հետևաբար, կարևորը մանդատի և լիազորությունների ճիշտ ու նպատակային կիրառումն է։ Այսօր ունենք բավականին ծավալուն ինքնակենսագրական ունեցող պատգամավորներ, որոնք մեկ ամիս շարունակ բացակայում են ԱԺ նիստերից և փողոց փակելով՝ հայրենիք են փրկում, բայց չեն հրաժարվում չկատարած աշխատանքի համար վարձատրությունից։

Չհաշված, որ որևէ հանրօգուտ նախագիծ շուրջ մեկ տարի է՝ չեն բերել ԱԺ։

Ասածս, կարծում եմ, հասկացաք, կարևորը նվիրվել ու աշխատել, աշխատել, աշխատել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանը՝ անդրադառնալով բարձրագույն կրթություն չունենալուն, բայց պատգամավոր դառնալուն:

gayane eghiazaryan

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Անուշ Բեղլոյանի՝ մանդատը վայր դնելուց հետո Գայանե Եղիազարյանն է ստանալու պատգամավորի մանդատ:

«Դպրոցն ավարտել եմ 1992թ., երբ մեր երկրում բարդ իրավիճակ էր, ինչն էլ ինձ խոչընդոտեց ուսումս շարունակելուն։ Այդ ժամանակահատվածում ինձ  համար խիստ անհրաժեշտ էր աշխատելը։

ԱԺ պատգամավորը ժողովրդի ձայնն է օրենսդիր մարմնում, հետևաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում ԱԺ պատգամավորի բարձրագույն կրթություն ունենալու կամ չունենալու մեջ, հատկապես, որ օրենքում ևս չկա պարտադիր նորմ` բարձրագույն կրթության վերաբերյալ։

Մինչ այս պահը Երևանի ավագանու անդամ եմ և հնարավորություններիս սահմանում արել և անում եմ ամեն ինչ` ի շահ Երևանի և երևանցիների։ Հանդիսանում եմ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի քարտուղար»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել