Մամուլ

«Քուվեյթում ապրող հայուհու նվիրատվության շնորհիվ հաշմանդամ դարձած զինվորի տանը մշտական ջուր կլինի». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկսեցինք… Վիրավոր և հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքն այսքան տարի խմելու մշտական ջուր չուներ, որի մասին ես իմացա պատահական: Ի դեպ, պետք է ասեմ, որ Հայորդին ամեն ամիս իր զինվորական թոշակի քարտից պարտադիր 1000 դրամ փոխանցում է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին:

Մի խոսքով, վիրավոր և հաշմանդամ դարձած Հայորդուն աջակցելու համար դիմեցի Քուվեյթում բնակվող չքնաղ Հայուհուն, ով էլ՝ ծանոթանալով իրավիճակին, պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել ջրագծի կառուցմանը:

Տրակտորն արդեն առավոտվանից սկսել է քանդել, Հայորդու ընտանիքի անդամներն էլ բանվորական ուժն է: Վերջին նկարում հեռվում երևացող ծխի մոտից սկսվում է ջրագիծը… Բարի ընթացք բարի գործերին: Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր բարերարին…»

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 

Կիսվել