ՄամուլՏեսանյութ

Քոչարյանի պաշտպաններն ու աջակիցները կփախնեն, երբ գործով ցուցմունքները հրապարակվեն. Սարգիս Քլոյան (Տեսանյութ)

Քոչարյանի պաշտպաններն ու աջակիցները կփախնեն, երբ գործով ցուցմունքները հրապարակվեն. Սարգիս Քլոյան։ Մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք ունենք ՍԴ-ի ընդամենը երկու դատավոր Դանիելյան և Վահե Գրիգորյան, մնացածը ՍԴ անդամներ են, իսկ անդամներն իրավունք չունեն որոշումներ կայացնելու:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ նման կարծիք հայտնեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի  հայրը՝ Սարգիս Քլոյանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօր մեկնարկող դատական նիստին, Քլոյանը կարծում է, որ դատավորը հօգուտ տուժողների որոշում կկայացնի:

Հարցին՝ հույս ունի՞, որ ի վերջո Մարտի 1-ի գործով սպանությունները կբացահայտվեն, Սարգիս Քլոյանը պատասխանեց. «Գործի նյութերից ելնելով՝ կարող եմ ասել, որ սպանություններն ամբողջովին բացահայտվելու են՝ և՛ անմիջական սպանողները, և՛ հրաման տվողները, և՛ գերագույն հրամանատարը, որն այսօր նստած է ճաղերի հետևում:

Մենք ուզում ենք գործը մաքուր արվի, և դրա համար երկար ժամանակ է պետք: Այս դատական նիստի ընթացքում մենք ունենք 800 վկա, նրանք իրենց վկայությունն են տալիս, և այդ ժամանակ պատկերացնում եք՝ ինչեր են բացահայտվելու:

Ես հավատում եմ, որ Քոչարյանի փաստաբաններն ու աջակիցները փախնելու են, երբ լսելու են՝ ինչ է կատարել Ռոբերտ Քոչարյանը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել