ՄամուլՏեսանյութ

Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը ազատ արձակվեց. նրան դիմավորեց Լևոն Քոչարյանը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Նրան ՔԿՀ-ի մոտ դիմավորեց երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Վերջինս Ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել էր․ «Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարէկ Մութաֆյանը կլինի տանը»:

Հիշեցնենք՝ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։ Խոսքը վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Սարգիս Օհանջանյանը կալանավորվել էր Առաջին ատյանի դատարանի որոշմամբ։ Երեկ Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բեկանել է այդ որոշումը։

Կիսվել