Մամուլ

Քննչական կոմիտեի նախագահին դատի են տվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսել, և ազատված քննիչները հայց են ներկայացրել նրա դեմ: Ամիսներ առաջ  Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացրել էր ՔԿ Արարատի մարզային վարչության նախկին պետ Գևորգ Սիմոնյանը. նա վիճարկում էր Քննչական կոմիտեի ղեկավարի՝ իրեն տրված նկատողությունը, որից հետո ազատվել էր աշխատանքից:

Այժմ էլ Արկադի Օսիպյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին: Նշենք, որ Արկադի Օսիպյանը 2017 թվականին եղել է Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ:

Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Bavnews.am-ը փորձեց կապվել  Քննչական կոմիտեի Լրատվության վարչություն, սակայն այնտեղից այդպես էլ չպատասխանեցին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել