Քիչ առաջ պեմզաշենցիները փորձել են այրել Վրույր Բարսեղյանի տունը
Քիչ առաջ պեմզաշենցիները փորձել են այրել Վրույր Բարսեղյանի տունը
Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ իրավիճակը Պեմզաշենում բավականին լարված է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պեմզաշենցիները հավաքվել են գյուղամեջ, ապա շարժվել համագյուղացի Վրույր Բարսեղյանի տուն, որպեսզի այրեն նրա բնակարանը։
Հիշեցնենք, որ Վրույր Բարսեղյանը ձերբակալված է պեմզաշենցի 31-ամյա կնոջն ու նրա երկու անչափահաս երեխաներին դաժանաբար սպանելու համար։ Ոստիկանությունը փորձել է ամեն կերպ միջամտել, որպեսզի գյուղացիները հանդարտվեն:
Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը մեզ ասաց, որ գյուղացիներին հանգստացնել հաջողվել է, նրանք արդեն հեռացել են Վրույր Բարսեղյանի տան մոտից։
Այս պահին էլ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում նրա տան մոտ, թեպետ ընտանիքը գյուղից տարհանվել է։