Մամուլ

«Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ավելի հաճախ կգա Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

«Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ հրապարակելով լուսանկար։

Վերջինս անկեղծացել է, որ Հայաստանից վերադառնում է նոր բիզնես գաղափարներով․ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով, և բացել իր «SKIMS» ապրանքանիշի ձգող ներքնազգեսների արտադրման գործարան՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։

Կիսվել