Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծվել Քիմ Քարդաշյանից
Քանյե Ուեսթը ցանկանում է ամուսնալուծվել Քիմ Քարդաշյանից
Ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթթերում պատմել է, որ արդեն երկու տարի է՝ ցանկանում է ամուսնալուծվել իր կնոջից՝ ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանիից:
Երաժշտի խոսքով՝ իր չորս երեխաների կինն ու մայրը իրեն խանդելու առիթ է տվել։ «Ես փորձում եմ ամուսնալուծվել այն ժամանակից ի վեր, երբ Քիմը հանդիպել է Միկի հետ, որպեսզի քննարկի բանտային բարեփոխումները»,-մեջբերում է The Sun թվիթը, որն արդեն հեռացվել է: Ուեսթը պնդում է, որ տղամարդն իրեն հարգալից է պահել՝ ի տարբերություն իր կնոջ։
Ակնհայտ է, որ Քանյեն նկատի ունի Նիկի Մինաժի նախկին ընտրյալ Միք Միլի հետ Քիմ Քարդաշյանի հանդիպումը։ 2018 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում նրանք իսկապես քննարկել են բանտային բարեփոխումը։