Քանի ազգս ունի Սասուն Միքայելյաններ, մենք լինելու ենք անվտանգ ու ունենալու ենք ապահով ապագա
Քանի ազգս ունի Սասուն Միքայելյաններ, մենք լինելու ենք անվտանգ ու ունենալու ենք ապահով ապագա
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Արզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անկեղծ ասած, օրեր առաջ, երբ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հենց խորհրդարանի դահլիճում, չկարողանալով պլաստիկե շիշ գտնել՝ համայն հայության աչքի առաջ ապտակեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ես շատ վրդովվեցի, մտածելով՝ անկախ ամեն ինչից, Մարուքյանն ունի ընտանիք՝ կին, երերխաներ… գեղեցիկ քայլ չէր իմ շա՜տ սիրելի Միքայելյանի կողմից։
Ես գիտեի, սպասում էի, որ նա կխոսի այդ միջադեպի մասին… Նա խոսեց. խոսեց ոչ միայն միջադեպի, նաև հետևանքի մասին։
Լսեցի այդ փառահեղ ելույթն ու ևս մեկ անգամ համոզվեցի՝ այս մարդու անվան բոլոր տառերը պետք է գրել մեծատառերով։
Էլի եմ ասել ու կրկնում եմ. քանի ազգս ունի ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆԵՐ ու նրանով ոգեշնչվող հայ, քաջ զինվոր, ես, մայրս, տատիկս, մեր քույրերն ու դուստրերը լինելու ենք անվտանգ ու ունենալու ենք ապահով ապագա։
Ուրախ եմ, որ կան մարդիկ, ում կկարողանամ հպարտորեն օրինակ բերել որդուս…»։