Մամուլ

Քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է և մահացել

Քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է և մահացել

Օգոստոսի 25-ին, ժամը 09։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում քաղաքացին էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սասունիկ գյուղի 1-ին փողոցում քաղաքացի Ս․ Ա․-ն (ծնված 1958 թ.) էլեկտրական սյան (մոտ 5մ) վրա հոսանքահարվել է և մահացել։ Փրկարարները Ս. Ա․-ի դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվել