Մամուլ

Քաղաքացին դատի է տվել Արարատ Միրզոյանին՝ լոգասենյակի ջուրը բաց թողնելու համար

Քաղաքացին դատի է տվել Արարատ Միրզոյանին՝ լոգասենյակի ջուրը բաց թողնելու համար

Hraparak.am-ը գրում է․ Դատական դեպարտամենտի դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեռևս 2012 թվականին Արարատ Սամվելի Միրզոյանի դեմ դատական հայց է ներկայացվել վնասի հատուցման և լոգասենյակը տեղափոխելուն պարտավորեցնելու համար:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իր վստահորդին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ֆրունզե փողոցի հա. 12 շենքի 6 բնակարանը գտնվում է նշված շենքի երկրորդ հարկում, իսկ պատասխանողի բնակարանը` իր վստահորդի բնակարանի անմիջապես վերևում:

2012թ. հունվարին պատասխանողին պատկանող Երևանի Ֆրունզե փողոցի հա. 12 շենքի 9 բնակարանի սանհանգույցից ջուրը լցվել է իր վստահորդի բնակարան և վերջինիս պատճառել 9.000 դրամի նյութական վնաս: Իր վստահորդը դիմել է պատասխանողին սանհանգույցը տեղափոխելու խնդրանքով, սակայն ապարդյուն:

Դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 9.000 դրամ որպես պատճառված վնասի հատուցում և պատասխանողին պարտավորեցնել Երևանի Ֆրունզե փողոցի հա. 12 շենքի 9 բնակարանի սանհանգույցը տեղափոխել:

2014 թվականին հայցվորը հրաժարվել է հայցից:

Կիսվել