Ազատ խոսք

Քաղաքապետարանի ու հարկայինի աշխատակիցներին միլիոններով պարգևատրելու փոխարեն էս տղերքի աշխատավարձը բարձրացրեք․ Տեսանյութ

«Քաղաքապետարանի ու հարկայինի աշխատակիցներին միլիոններով պարգևատրելու փոխարեն էս տղերքի աշխատավարձը բարձրացրեք» ,-գրել է Արամ Գևորգյանը։

«Էսօրվա հրդեհի մարման աշխատանքներից մի կադր ա: Վիդեոն էլ կար սրա, թե ոնց են հրշեջները մեկը մյուսի վրա ջուր լցնում, ինչ որ պահի անգամ մեկի ինքնազգացողությունն ա վատանում։

Ինչի եմ ասում էս ամենը․ էս մարդկանց աշխատավարձը 80-100 հազար դրամի սահմաններում ա, ու իրանց արած աշխատանքը թերևս ամենածանրն ա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես․ ավտովթարների տեսարաններ, հրդեհից հետո բացվող տեսարաններ, ինքնասպաններին, խեղդվածներին հանելու տեսարաններ և այլն, և այլն:

Հետո հիշում եմ ոնց են քաղաքապետարանների, մարզպետարանների, հարկայինի՝ հարմար աթոռներին նստած ղեկավարները միլիոններով պարգևատրում իրենց պես հարամարավետության մեջ նստած աշխատակիցներին ու նեռվերս խախտվում ա:

Գուցե էս տղերքն էլ են մի 3 ամիսը մեկ 50 հազար պարգևատրում ստանում, գուցե իրանք չունեն բարձրագուն կրթություն, բայց իրանց արած գործը ամենակարևորներից ա, ամենապատասխանատուներից: Ու իրանց տենց կոպեկներ տալ աշխատավարձ, էտ շանտղություն ա: Էս մարդկանց տանջանքն ամեն օր ենք տեսնում՝ ի տարբերություն քաղաքապետարանների ու մարզպետարանների:

Բարձրացրեք էս տղերքի աշխատավարձը, գոնե մի խելքին մոտ որոշում կայացրեք ձեր էսքան կերած բողկերի մեջ․․․»։

Կիսվել