Փրկել է 25 զինվորի կյանք. Գոռը իր 6 ընկերների հետ նահանջ հրամանին չենթարկվելով անմահանում է Ջաբրայիլի հատվածում
Փրկել է 25 զինվորի կյանք. Գոռը իր 6 ընկերների հետ նահանջ հրամանին չենթարկվելով անմահանում է Ջաբրայիլի հատվածում
Գոռ Վարդանի Երմալովյան (Կեսարացի Գոռը) ծնվել է 2001թ.հունիսի 29-ին։ Դեռ մանկուց պարապել է տարբեր սպորտաձևերում և արժանացել տարբեր շքանշանների, բայց նրա ամենակատարյալ հաղթանակը եղել է Արցախում`գրավելով նորից առաջին պատվավոր հորիզոնականը։ Bavnews.am-ի հետ զրույցում ասաց Գոռի քույրը՝ Նանեն։
Աստվածապաշտ էր Գոռը՝ հավատքով լի։ Բնավորությամբ բարի, կամեցող, բարեպաշտ, ծնողասեր։ Ինչու չէ, նաև շատ համառ էր իր նպատակների մեջ։ Գոռը ծառայության էր մեկնել 2019թ.-ին (Կուբաթլուի զորամասում)։
Երբևիցե չի բողոքել ծնողների կամ հարազատների հետ խոսելիս, միշտ բարձր տրամադրություն է ունեցել։
«Իմ մոտ ամեն ինչ թույնա, հանգիստ եղեք», – հեռախոսազրույցի ժամանակ ասել էր Գոռը։
Պատերազմին մասնակցել է շատ խիզախորեն առանց վախենալու։ Փրկել է 25 զինվորի կյանք: Մարտերից հետո իր ընկեր`բժիշկ Բաբայան Արտյոմի հետ փրկել է իր տասնյակ զինակից ընկերների կյանքը`առանց մեկ րոպե հետ նահանջելու։
-Գոռ Արտյոմ մի գնացեք
-Չէ մենք տղերքին պիտի դաշտից դուրս բերենք։
Գոռի և Արտյոմի համառ պայքարի արդյունքում կարողանում են ընկերներին հասցնել հիվանդանոց և փրկել իրենց զինակից ընկերների կյանքը։ Հոկտեմբերի 15-ին հերթական մարտերի ժամանակ, Գոռը իր 6 ընկերների հետ նահանջ հրամանին չենթարկվելով անմահանում է Ջաբրայիլի հատվածում։
9 տարի առաջ Գոռը հաղթեց քիքբոքսինգի Հայասատանի առաջնությունը, հետո նաև աշխարհի առաջնությունների ժամանակ՝ Ռուսաստանում և Ուկրաինայում գրավեց 2-րդ տեղը։
Գոռը համայնքում վայելում էր բոլորի հարգանքը։ Ինքը իր 19 տարիների ապրած կյանքում հասցրել է ապրի մի ամբողջ կյանք։ 2020 թվականի հունվարի 9-ին Հոկտեմբերյանի զորամասից է գնացել Կուբաթլու։ Պատմում է քույրը՝ Նանեն։
Գոռը շատ կարճ ժամանակում հասցրել է վայելել հրամանատարության հարգանքը և սերը։ Նա շատ բարձր էր գնահատում իր հրամանատարին՝ Մաթևոսյան Էդգարին։
Պատերազմի ժամանակ հասցրել է խոցել 2 մարտական մեքենա և 5 տանկ։ Գոռը մարտերի ժամանակ հրամանատարական բարձր առաջադիմություն է ունեցել և շրջափակումից դուրս է բերել զորքին։
Ունի հրամանատարության կողմից պարգևատրված շքանշաններ՝ ամբասիր Քաջարի մարտիկ, բանակի գերազանցիկ և մի քանի այլ շքանշաններ, որոնք ստացել է և մենք չենք հասցրել իմանալ այդ ամենի մասին։
Միշտ ասում էր, եթե իմ հրամանատարը ունենալով երեխա և կին գնացելա առանց իր կյանքը խնայելու, ես չգնալու իրավունք չունեմ։ Գնաց և միացավ իր ընկերներին և հրամանատարին։
Փառք ու պատիվ հերոսին և հերոսածին Մորը․․․