«Փտած ծառն ընկել է կնոջս մեքենայի վրա». Արտյոմ Երկանյան
«Փտած ծառն ընկել է կնոջս մեքենայի վրա». Արտյոմ Երկանյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը լուսանկարներ է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ.
«Կասկադում ծառահատում իրականացնող մունիցիպալ կառույցներին մի հարց էլ ես ունեմ: Մեր բակի (Տերյան 62) փտած այս ծառը, որը ժամանակին չգիտես ինչու՝ չի հատվել, ընկել է կնոջս մեքենայի վրա ու շոշափելի վնաս հասցրել։
Ինձ հետաքրքիր է՝ դա նորմա՞լ է, երբ մունիցիպալ կառույցների անփութության հետևանքով քաղաքացին նյութական վնաս է կրում։ Միգուցե, հենց այսպիսի՞ ծառերի հատումը պետք է լինի իրենց պարտականությունը»: