Մամուլ

Փորձել է ՀՀ քաղաքացիություն ստանալ և 1 միլիոն է կորցրել

Փորձել է ՀՀ քաղաքացիություն ստանալ և 1 միլիոն է կորցրել

Hraparak.am-ը գրում է․ Ոճաբան Վարդուհի Նազարյանը ЦУМ-ի գործադիր տնօրեն Յուլիա Նիկիտինային խոստացել է աջակցել ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված փաստաթղթերի ստացման հարցում։

Ինչպես հաղորդում է «Осторожно, Москва» տելեգրամյան ալիքը, Նիկիտինան անցյալ տարվա գարնանը որոշել է Հայաստանում բիզնես բացել նորաձևության ոլորտում։

Նազարյանը խանութի թոփ մենեջերին վստահեցրել է, որ նոր անձնագիր ստանալու համար մի քանի ամիս կպահանջվի։

Նրա պնդմամբ, ծառայության համար պետք է վճարել ավելի քան մեկ միլիոն ռուբլի և դա պետք է անել նախօրոք: Հենց որ Յուլիան Վարդուհուն տվել է ամբողջ գումարը, դիզայները դադարել է շփվել։

Որոշ ժամանակ անց Յուլիա Նիկիտինան հասկացել է, որ ՀՀ քաղաքացիություն ինքն, ամենայն հավանականությամբ, չի ստանա։

Նա հարազատների ու ընկերների միջոցով խնդրել է Վարդուհուն վերադարձնել գումարը։ Բայց նա ստացել է ընդամենը 250 հազար և դիմել ոստիկանություն։

Այժմ Նազարյանին քննում են խարդախ սխեմայի մեջ ներգրավված լինելու համար։

Կիսվել