Փորձել են վրաերթի ենթարկել Նարեկ Մալյանին
Երեկ փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին, ինչի մասին տեղեկացրեց իր ֆեյսբուքյան էջով։
«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ:
Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանանալով իհարկե իմ պատասխանին: Ասածս ինչ ա․․․ ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Նարեկ Մալյանի տան մոտակայքում հարձակվել էին նրա վար և քաշքշելով փորձել գցել աղբամանը, որի տեսանյութը տարածվել էր ողջ համացանցով մեկ։